четверг, 15 декабря 2011 г.

Junior Eurovision WINNER! Dalita-Welcome to Armenia



ԻՍԿ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ Ե՞Ք ՁՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼ ՇՇԻ ՄԵՋ


Ավազի զարմանալի արվեստ բաժակի մեջ


Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի

Բազմաթիվ նամակներ եմ ստացել այս թեմայով, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ երեկվա բլեֆին: Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգըֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարդին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 
Ի պատասխան այս բոլոր հիմար արտահայտությունների, Ցուկերբերգը պաշտոնապես ֆեյսբուքի բլոգում գրել է, որ ամեն ինչ դեռ առջևում է:


Իսկ դուք գիտեք?





Beeline A100-ի կոդի բացում

Վերջերս բավականին շատ են հանդիպում Բիլայնի A100 հեռախոսները, որոնք չնայած իրենց ցածր գնի բավականին հարմարավետ են: Սակայն ունեն մի թերություն՝ ընդունում են միայն Beelin-ի քարտ:
Հեռախոսի կոդը բացելու և այլ օպերատորների քարտերը տեղադրելու համար հարկավոր է՝

   
   1.Միացնել հեռախոսը առանց սիմ քարտ
   2.Հավաքել *#06# եւ պահել IMEI
   3.Մտնել  http://www.eunlocks.co.uk/ եւ գրել IMEI եւ ձեզ թիվ կտա
   4.Հեռախոսի վրա հավաքել *983*8284# եւ գրել թիվը